Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո՞ղ է մտածում եք՝ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»․ Հրանտ Բագրատյան

22:30, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
«Կարո՞ղ է մտածում եք՝ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բան չեմ հասկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։ Մերոնք այդպես էլ ոչինչ չեն ասում։ Չէ, ասենք թե իբր առարկում են. թե բա գիտեք նման բանակցություններ մենք չենք վարում։ Է, միգուցե դուք չեք վարում ուրիշնե՞րն են դա անում։ Այսօր էլ այդ փոխնախարարի ասածի վրա ի՞նչու էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան չի ասում, որ նման բան չկա։ Հասկանո՞ւմ եք ի՞նչ է միջանցքը։ Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»։

3533 | 0
Facebook