Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Էստոնիան Ուկրաինա կուղարկի ականանետեր, հակատանկային զենքեր, դաշտային հոսպիտալ

20:48, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Էստոնիան Ուկրաինա կուղարկի ականանետեր, հակատանկային զենքեր, դաշտային հոսպիտալ

Էստոնիայի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության ևս մեկ փաթեթի նախագծին, որի շրջանակներում Կիև կուղարկվի ավելի շատ զենք՝ ականանետեր, հակատանկային զենքեր, ինչպես նաև դաշտային հոսպիտալ։ Էստոնիան նաև ծրագրում է աջակցել ուկրաինական զինված ուժերի պատրաստմանը, որը նախաձեռնել է Մեծ Բրիտանիան, ասվում է հաղորդագրության մեջ։
     Ընդհանուր առմամբ, Էստոնիան Ուկրաինային տրամադրել է գրեթե 250 միլիոն եվրո ռազմական օգնություն՝ ներառյալ Javelin հակատանկային հրթիռներ, հաուբիցներ, հակատանկային ականներ, հակատանկային նռնականետեր, ականանետեր, տարբեր ատրճանակներ զինամթերքով, մեքենաներ, կապի սարքավորումներ, բժշկական պարագաներ, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, ինչպիսիք են սաղավարտները և զրահաբաճկոնները:

| | |
3030 | 0
Facebook