Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուտինն ու Էրդողանը միջուկային շանտաժի են ենթարկում աշխարհին». Թորոս Ալեքսանյան

21:46, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
«Պուտինն ու Էրդողանը միջուկային շանտաժի են ենթարկում աշխարհին». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Պուտինն ու Էրդողանը միջուկային շանտաժի են ենթարկում աշխարհին. ուրեմն, Էրդողանն այսօր առաջարկներ է ներկայացնելու Զելենսկուն, համաձայն որոնց, Ուկրաինան պիտի հրաժարվի բոլոր այն տարածքներից, որոնք արդեն իսկ գրավվել են Ռուսաստանի կողմից, պիտի համաձայնվի նաև Ռուսաստանին հանձնել Դոնեցկի մարզի այն հատվածը, որը դեռ ուկրաինացիների վերահսկողության տակ է:
     Եթե Զելենսկին չհամաձայնվի այդ առաջարկները ընդունել, ապա վաղը ռուսները կպայթեցնեն Զապորոժիեյի ատոմակայանը (իհարկե կհայտարարեն, որ դա ուկրաինացիներն են արել):
     Սակայն, եթե հաշվի առնենք, որ այդ զույգը (Էրդողան-Պուտին) գործում է բացառապես սատանայական խորհրդապաշտության համաձայն, ապա Զելենսկուց մերժում ստանալու դեպքում ԱԷԿ-ը կպայթեցնեն ոչ թե վաղը, այլ այսօր` կեսգիշերին մոտ (եթե իհարկե բլեֆ չեն անում ու իսկապես գնալու են այդ քայլին)»:

3558 | 1
Facebook