Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լվովում ավարտվել է Էրդողան-Զելենսկի-Գուտերեշ հանդիպումը

19:05, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Լվովում ավարտվել է Էրդողան-Զելենսկի-Գուտերեշ հանդիպումը

Լվովում ավարտվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպումը, որը տևել է 40 րոպե, գրում է թուրքական Haberturk հարթակը։
     Ըստ թուրքական աղբյուրի, որը վկայակոչում է դիվանագիտական ​​աղբյուրները, Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Զելենսկիին առաջարկելու է հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական մեկ այլ հեռուստաալիք՝ CNN Turk-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Ուկրաինայի «ճանապարհային քարտեզը» որոշելու համար։

2676 | 0
Facebook