Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի

18:30, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
«Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նախկին Հայփոստի շենքի տանիքում, որն ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

4182 | 0
Facebook