Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկել է Զելենսկի-Էրդողան հանդիպումը

17:06, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Մեկնարկել է Զելենսկի-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվովում հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է CNN Türk-ը: Նշվում է, որ Էրդողանը Զելենսկիին առաջարկելու է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ եռակողմ գագաթնաժողովը կենտրոնանալու է ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու, ինչպես նաև ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա արտահանելու հետագա աջակցության վրա։

6070 | 0
Facebook