«Այս տարի մասնավոր և պետական բուհեր ընդունվել է 9721 ուսանող։ Դա նույն կարգի թիվ է, ինչ նախորդ տարի՝ 2020 թվականին»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Բոլոր բուհերը մաքսիմալ հայտարարագրում են։ Օրինակ՝ մասնավոր բուհերը հայտարարագրել են 7 հազարից ավելի տեղ, այսինքն՝ իրենք կարող են ընդունել այդքան ուսանող, բայց ընդունել են ընդամենը 131-ը։
Բուհերում 23 հազարից ավելի տեղ է հայտարարագրվել, բայց ՀՀ-ում այս տարվա շրջանավարտները եղել են 21 հազար, նույնիսկ տեսականորեն չէր կարող համալրվել։
Այլ խնդիր է, որ բուհերում որոշ մասնագիտություններ ընդհանրապես ընդունելություն չի եղել»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ բուհերը պետք վերանայեն իրենց մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը։