Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավանեսյանը՝ պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

11:42, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Ավանեսյանը՝ պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

«Պայթյունից հետո մարմնական տարբեր վնասվածքներով ԲԿ-ներ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, 58-ը առողջացումով դուրս են գրվել, այս պահին 4 քաղաքացի է գտնվում ԲԿ-ներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Առաջիկա օրերին ապաքինումով բոլորը դուրս կգրվեն։ Վնասվածքները հիմնականում եղել են բեկորային կոտրվածքներ, քերծվածքներ, այրվածքներ»,- այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակին, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

2166 | 0
Facebook