Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

««Հայաստանի Հանրապետություն» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից»․ Էդգար Ղազարյան

23:06, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
««Հայաստանի Հանրապետություն» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը
     Վարչապետի աշխատակազմին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ստացված պատասխան գրությունից ոչ միայն հնարավոր եղավ պարզել, թե ինչքան են սրանք սարսափած մեր օգոստոսի 23-ի նախաձեռնությունից, այլ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնապես վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առաջին նման քայլով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից` թողնելով միայն «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» բառերը։
     Հաջողություն կարելի է համարել դեռևս այն, որ զինանշանը դեռևս հայկական է, իսկ բառերը` հայերեն»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
4255 | 1
Facebook