Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սգում ենք, բայց չենք կարող հանդիպումը չանցկացնել»․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

22:24, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
«Սգում ենք, բայց չենք կարող հանդիպումը չանցկացնել»․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սգում է «Սուրմալուի» ողբերգության հետևանքով մահացածների համար, սակայն միջազգային հանդիպումը չեն կարող հետաձգել։ Այսօր նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
     Օգոստոսի 18-ին «Փյունիկը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի Տիրասպոլի «Շերիֆի» հետ:
     «Միջազգային խաղ է, որոշումը մենք չենք կայացնում»,- ասել է Մելիքյանը։
     Նա ընդգծել է, որ այս ծանր պահին պետք է բոլորս միասնական լինենք։
     «Եթե չենք կարող հետաձգել խաղը, ապա այս տխուր պահին պետք է ինչ-որ մի բանով ուրախացնենք հայ ժողովրդին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 11 մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց ռումինական «Կլուժին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Երկրորդ փուլում երևանցիները 2 խաղերի արդյունքում հաղթեցին լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին»՝ 4:2 հաշվով: Որակավորման երրորդ փուլում Երևանի թիմը պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (0:5 և 0:2) և դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:
     Ամեն դեպքում, «Փյունիկն» ապահովել է իր տեղը լիգայի խմբային փուլում։
     Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

4310 | 0
Facebook