Առնվազն 20 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել է չորեքշաբթի օրը Քաբուլի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ուժային կառույցների աղբյուրին։
Չորեքշաբթի ավելի վաղ աֆղանական TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ պայթյուն է որոտացել Քաբուլի հյուսիս-արևելքում գտնվող Խաիր Խան շրջանում։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Aaj News գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Սադիքիյա մզկիթում։ Տեղի բնակիչների խոսքով՝ լսվել են նաև կրակոցների ձայներ։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։