Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վախթանգ Կիկաբիձեն որոշել է աջակցել Ուկրաինայի բանակին

18:54, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
Վախթանգ Կիկաբիձեն որոշել է աջակցել Ուկրաինայի բանակին

Վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգի ողջ հասույթը նվիրել է ուկրաինական բանակին։

«Նովոստի-Գրուզիա» պորտալը գրում է, որ Կիկաբիձեի 84-ամյակի պատվին համերգն անցկացվել է Բաթումում հուլիսի 19-ին լեփ-լեցուն դահլիճով և նվիրված է եղել Ուկրաինային։
     Կիկաբիձեի նվերն արդեն հանձնվել Ուկրաինային՝ միկրոավտոբուս՝ զինվորականների համար նախատեսված չոր չափաբաժիններով։

Վրաստանում նվերի մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ ուկրաինացի մի քանի պատգամավորներ ու զինվորականներ տեսաուղերձ են տեսագրել միկրոավտոբուսի բարձման ժամանակ։ Նրանք շնորհակալություն են հայտնել Վախթանգ Կիկաբիձեին օգնության համար։

Պորտալը նշում է, որ ինքը՝ Կիկաբիձեն, գտնվում է Բաքվում. նրան հրավիրել են Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի բացմանը։ Նա համերգ կանցկացնի Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մոտ ժամանակներս Կիկաբիձեն նախատեսում է համերգով հանդես գալ նաև Ուկրաինայում։

5369 | 0
Facebook