Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուտով ռազմաճակատում «շատ սուր իրադարձություններ» են սպասվում. Ուկրաինայի հետախուզություն

17:54, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
Շուտով ռազմաճակատում «շատ սուր իրադարձություններ» են սպասվում. Ուկրաինայի հետախուզություն

Ուկրաինայում մոտ ապագայում սուր իրադարձություններ են սպասվում ճակատում։ Այս մասին, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության մամուլի խոսնակ Անդրեյ Յուսովը։

«Առաջիկայում, իհարկե, շատ սուր իրադարձություններ են լինելու ամբողջ ճակատում։ Եվ դա միայն որոշակի ամսաթվերի հետ կապված չէ: Այս օրերին շատ է խոսվում Անկախության տոնի մասին։ Թեև այս գործոնը պետք է հաշվի առնել»,- ասել է Յուսովը։
     Նա հիշեցրել է, որ հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ «օգոստոսը և սեպտեմբերը չափազանց կարևոր ամիսներ են լինելու ամբողջ ճակատում ռազմական գործողությունների հետագա զարգացման համար»։

Նրա խոսքով՝ մարտերն ընթանում են ամբողջ առաջնագծի երկայնքով։

5510 | 0
Facebook