Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. «Ժողովուրդ»

09:36, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։

Թերթը բազմիցս է անդրադարձել նրա և ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։

Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երևույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։

Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես, մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները թանկանում են, և սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ»։

Ամբողջությամբ հոդվածը` թերթի համարում:

3333 | 0
Facebook