Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լատվիան հրաժարվում է երկարաձգել ռուսաստանցիների կացության թույլտվությունը

23:24, երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ.
Լատվիան հրաժարվում է երկարաձգել ռուսաստանցիների կացության թույլտվությունը

Ռուսաստանի քաղաքացիներն այսուհետ չեն երկարաձգի Լատվիայում իրենց բնակության թույլտվությունը, երեքշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, այս մասին «կոնցեպտուալ համաձայնություն» է տվել տեղական իշխանությունը։

Ավելին, Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է սահմանափակել ռուսաստանցիների մուտքը երկիր Շենգենյան վիզաներով։ Այս մասին գրառումը վարչապետ Կարինս Քրիսջանիսը հրապարակել է իր Twitter-ում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին, նախագահ Էգիլ Լևիցն ասել էր, որ «Լատվիան Ֆինլանդիայի, Էստոնիայի, Չեխիայի և այլ համախոհ երկրների հետ միասին պետք է եվրոպական մակարդակով պահանջ ներկայացնի Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ»։

Նա նաև առաջարկել է չեղարկել գործող կացության թույլտվությունները։ Նրա կարծիքով, «նախկին նախագահների կողմից փաստաթղթերի առևտրի սահմանափակումների բացակայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին թույլտվություն տրամադրելու նրանց չարդարացված առատաձեռնությունը, որի հետևում թաքնված էին միայն անհատ ձեռներեցների եսասիրական շահերը», այժմ սպառնում է երկրի անվտանգությանը, դրանք նաև հանգեցրել են երկպառակության: Հիմա ժամանակն է վերանայելու այս անհաջող և վտանգավոր քաղաքականությունը, եզրափակել է նա։

6452 | 0
Facebook