Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյունի հետևանքով 14-ամյա աղջիկ է հոսպիտալացվել

22:48, կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ.
Պայթյունի հետևանքով 14-ամյա աղջիկ է հոսպիտալացվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։
     Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:

Մինչ այս պահը պայթյունի վայրից շուրջ 10 անչափահաս է հոսպիտալացվել, այս պահին նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:

4217 | 0
Facebook