Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

23:30, շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.
Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից մի կին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

3141 | 0
Facebook