Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ պետք է պատասխանի Ալիևին»․ Նորայր Նորիկյան

22:54, շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.
«Ո՞վ պետք է պատասխանի Ալիևին»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Ո՞վ պետք է պատասխանի Ալիևին և ի՞նչ պետք է պատասխանի․․․
     Խորհդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում խորհրդարանական քաղաքական ուժերի դերակատարությունն ու պատասխանատվությունն առանցքային է։

Գործող Խորհրդարանի երեք քաղաքական ուժերի առաջնորդներն են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել։

Այս երեք անձինք իրենց ղեկավարած քաղաքական ուժերի հետ միասին ամեն մեկն իր չափով պատասխանատու է այսօրվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության համար։

Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևն երեկ կրկին անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ հայտարարելով, որ Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտանություններ կունենան։

Վերը նշված անձանցից որևէ մեկը չի արձագանքել Ալիևի ասածներին, առավել ևս այն դեպքում, երբ նրանցից երկուսը՝ Ռ․ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մշտապես հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Ն․ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։

Հարց վերը նշված երեք անձանց․ Ալիևին ո՞վ պետք է պատասխաի և ի՞նչ պետք է պատասխանի․․․»։

6267 | 0
Facebook