Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի ՀՀ-ում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը». Զաքարյան

13:42, շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.
«Նիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի ՀՀ-ում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը». Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն:
     Վերջին օրերին այս կեղծ օրակարգերին ավելացվել է նաև «ո՞վ է նիկոլին իշխանության բերել օրակարգը»: Այդ «թեզը» ոչ միայն շեղում և պառակտում է ընդդիմությանը, այլ նաև «մեղմացնում» է Նիկոլի պատասխանատվության աստիճանը:
     Պարզվում է այս թեման դուր է եկել նաև որոշ «ընդդումադիր» շրջանակների: Եթե 2018-20թթ. Հանրապետականներից որևէ մեկը հումորով ասեր, որ ՀՀԿ-ն է նիկոլին բերել իշխանության, ապա սոցցանցերում այդ մարդուն կհոշոտեին: Կասեին «Ո՞նց կարող են մերժվածները Նիկոլին իշխանության բերել: Հլա ու փորձեին չքվեարկել, ժողովուրդը կհոշոտեր ՀՀԿ-ին և այլն»: Այնուհետ կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով, ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ:
     Այսօր, երբ դավաճանությունը երկիրը հասցրել է կործանման ու շարունակում է քայքայել, Նիկոլի երբեմնի թաքնված կամ բացահայտ կողմնակիցները սկսեցին ցնդաբանական երևակայությամբ իրենք իրենց համոզել, իբր այս ողբերգական խզբզանքը ՀՀԿ-ն է «բերել» իշխանության:
     Հարգելիներս, առանց այդ էլ հանրային կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում մեր երկրում: Իզուր մի երկնեք նորերը: Լավ կլինի համախմբված կերպով կենտրոնանաք հանրության մի մասի համար երբեմնի պաշտելի, իսկ հետո դավաճան կապիտուլյանտի վերածված ռեժիմին հեռացնելու վրա: Դրանից հետո` ավելի հեշտ ու փաստարկված կպարզեք, թե ո՞վ բերեց, ինչո՞ւ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը մեր երկրի վրա: Դա պետք է պարզվի անկասկած: Ավելի ճիշտ` Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք:
     Իսկ հիմա այդ հարցի «քննարկումը» նիկոլիզմի ջրաղացին լցվող ևս մեկ ջրագիծ է: Հիշե՜ք նաև, որ Հայաստանը քայքայելու գործում, թուրքերին խանգարող միակ ուժը հայկական ընդդիմությունն է (դա պաշտոնական Բաքվի ու Անկարայի խոստովանությունն է): Հետևաբար ընդդիմությանը ներսից քայքայող (պառակտող) ցանկացած մեկը, ակամայից օգնում թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
3513 | 0
Facebook