ՀՀ ոստիկանության և անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Հաճախ ենք հանդիպում գրառումների՝ էսինչ ու էնինչ թեմայով ժողովրդին շեղում են: Ա՛յ ձեր հոգուն մատաղ, մենք դարերով շեղված ենք եղել դեպի մեծամտությունը, փառամոլությունը: Միշտ ծաղրել ենք թշնամուն, բոլորին նայել Մասիսի բարձրությունից: «Առաջին քրիստոնյա ազգն ենք» ասելով՝ շատ հեռու ենք եղել մեր դավանանքից. վանքեր ու եկեղեցիներ սարքում ենք ցուցամոլության համար: Երկու ոսկու համար մատնել ենք ֆիդայիների տեղերը, մեկ թռել ենք սրա գիրկը, մեկ նրա:
Ընենց որ, ոչ մեկ էլ ոչ մեկի չի շեղում. իրա հունով ազգովի ձեռ ձեռի բռնած գնում ենք մայրամուտ»: