Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունն Ուկրաինայում

20:54, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունն Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրության և մոբիլիզացիայի երկարաձգման մասին օրինագիծը։

Ռազմական դրությունը առաջարկվում է երկարաձգել 90 օրով՝ մինչև նոյեմբերի 21-ը։

Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել փետրվարի 24-ին։ Մայիսի 22-ին Գերագույն Ռադան կրկին 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգեց երկրում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։

3405 | 0
Facebook