Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել». Էդուարդ Շարմազանով

19:00, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Հիմա էլ, իրար հերթ չտալով, Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։

Երկու նկատառում.

Ա/ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որևէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։ Ինչ որոշեն, դա էլ անելու են։

Բ/ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաներն» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով. Թուրքիայի՞ն, թե՞ Արևմուտքին։

Առաջինի «բայրաքթարներն» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները՝ լուռ հետևում էին դրան»։

4723 | 1
Facebook