Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել». Ստեփան Դանիելյան

16:18, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում կցել է Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի լուսանկարն ու գրել. «Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում ու կիևառվելու են: Նաև, երկրներն, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները:
     Պարզ ասած, ամեն երկիր ունի իր «ձեռագրերը», որը կեղծել չի ստացվում, ինչպես մարդու ձեռագիրը:
     Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ նմանեցնում ենք 1920 թվականի հարաբերություններին, ինչը տեղին է, սակայն այդ հարաբերությունները պարտադիր չի հենց այդ երկրների հարաբերությունների տիրույթում դիտարկել:
     Օրինակ, 1939 թվականի սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան նույնպես շատ հետաքրքիր է, և նույնպես կարող է ունենալ նմանություններ մտածողության ու հնարքների տեսքով, այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների առումով:
     Անցնենք գործի:
     Ուրեմս, 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Սովետը դիմել էր Լեհաստանին ռազմական միջանցք տրամադրելու համար, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չի տվել: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր ու լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ, Սովետը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժին էր տիրապետում (համենայն դեպս այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափում են նման պարտավորությունից:
     Արդյունքում, Գերմանիան Լեհաստանին կաշառեց, Չեխական տարածներից մի կտոր Լեհաստանին զիջելով, և սկսեց նախապատրաստվել Լեհաստանի հարցերը լուծելուն:
     Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես բուֆեր վերանա ու սովետա-գերմանական բախում լինի: Այդ ժամանակ կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև:
     Սովետական Միությունը ժամանակ շահեց ու առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:
     Պատերազմը Գերմանիայի ու Սովետական Մությունի միջև, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ ու այլ սցենարով:
     Դա շատ նման է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին: Երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արևմուտքին պետք էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բուֆերի վերացումը, որը մենք ու Վրաստանն ենք, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախի պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա, Լեհաստանի դերում մենք ենք, կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաև Լովրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի, մի 100 տարի հետո կիմանանք:
     Հետագայում ինչպես կզարգանան իրադարձություններն, այս պահին չենք կարող ասել, սակայն ինձ դիվանագիտական ձեռագիրն ու մտածողությունն է հետաքրքրում:
     Այ, եթե մենք ունենային դիվանագիտական կայացած դպրոց, հիմիկվա ու նախկին դալբայոբների փոխարեն, գուցե կարողանայինք խուսափել նման զարգացումից ու այլ սցենարով զարգանային իրադարձությունները: Սակայն ոչ միայն չենք ունեցել այդ դպրոցն, այլև հիմա նույնպես չունենք, այ սա է ամենավտանգավորը:
     Իսկ գեներալներին դատելու կոչերին զուգահեռ, հենց, առաջին հերթին, դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին, պետք է դատել, ապագայում, բնականաբար»:

| | |
2058 | 0
Facebook