Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին

13:06, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին

Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է АПА-ն, «սահմանային ծառայության աշխատակիցները կանխել են Իրանից Ադրբեջան թմրանյութերի տեղափոխումը։ Նախազգուշական կրակ է արձակվել օդ, սակայն սահմանախախտը կրակ է բացել հրազենից. կա վիրավոր։ Տարածքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կգ 935 գրամ թմրամիջոց, մեկ ատրճանակ և պարկուճ. ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է»:

9440 | 0
Facebook