Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2-հազարամյա պատմություն ունեցող Կոզեռնի գերեզմանատան ևս մեկ պատկեր». Ռուբեն Շուխյան

02:06, շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.
«2-հազարամյա պատմություն ունեցող Կոզեռնի գերեզմանատան ևս մեկ պատկեր». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը լուսանկար է տարածել՝ կից գրելով. «Երևանի հնագույն, շուրջ 2-հազարամյա պատմություն ունեցող Կոզեռնի գերեզմանատան ևս մեկ պատկեր, 1920-ականների լուսանկար։ Դիմացի պլանում՝ հնում բերդաքաղաք հանդիսացող Կոնդն է, աջից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին է։

1930-ականներին գերեզմանատան քանդման ժամանակ Կոզեռնում կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոնց մասնակցել է հնագետ, վիմագրագետ Կարո Ղաֆադարյանը: «Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները» գրքում Ղաֆադարյանը գրում է. «Այդ վայրում (Կոզեռն), ներկա (20-րդ) դարի 30-ական թվականներին, երբ այնտեղ նոր շենքեր էին կառուցում, ամենուրեք ի հայտ էին գալիս քարարկղյա նեղ ու երկար դամբարաններ, որոնք ակնհայտորեն պատկանում էին քրիստոնեության վաղ ժամանակներին` 4-ից՝ 7-րդ դարերին: Այստեղից մի քիչ ավելի հյուսիս-արևելք հետագայում ի հայտ եկան նույնիսկ հեթանոսական շրջանի քարարկղյա դամբարաններ, ինչպիսիք մեզ հայտնի են Դվինից, Ավանից և շատ այլ վայրերից»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
3739 | 0
Facebook