Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը

00:00, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը

Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը: Ճանապարհաշինարարական ընկերությունները 6-րդ օրն է` կատարում են հողային աշխատանքներ: Ներքևում կամուրջն է, որտեղից կմիանա ճանապարհը, իսկ մինչև այդ՝ օգոստոսի 25-ից հետո, Արցախի և Հայաստանի ցամաքային կապը կապահովվի այդ հատվածով՝ խճապատ ճանապարհով, հայտնում է «Լուրեր»-ը:

Աղավնո գետի նորակառույց կամրջից այս կողմ՝ դեպի Կոռնիձոր, աշխատում է հայկական 3 ընկերություն: Աշխատանքների հիմնական մասը կատարվում է համայնքի վարչական տարածքում: Ճանապարհաշինարարները խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին:

Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը
4459 | 0
Facebook