Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

22:06, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Կինոյի տանը կայացավ «Կյանքից ամուր» ֆիլմի հատուկ ցուցադրություն։ Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից և պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին․ նրանց հույզերը, ապրելու և ապրեցնելու ցանկությունը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ինչպես ֆիլմում նկարահանված հերոսները, այնպես էլ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու հիմնադրամները։

Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։ «Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում և ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը», - ասում է Ծովինար Մկրտչյանը։

Ֆիլմը իրականություն է դարձել Իդրամ ընկերության ֆինանսական աջակցությամբ։

Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ֆիլմի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե ցույց է տալիս կյանքը պատերազմից հետո այն գույներով, որոնցով մեզնից շատերն են տեսնում՝ մուգ, խտացված, հաճախ անգամ անգույն, այլ այն ուժը, որը հերոսները գտել են իրենց մեջ՝ վերականգնվելու, նաև՝ ցավը սրտում օգնելու մեր հասարակությանը։ Հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք կանգնել ֆիլմի կողքին։ Հիշեցնեմ, որ «Մի դրամի ուժը» ծրագիրը ևս մեր բոլորի հավաքական ուժի մասին է, երբ Իդրամ համակարգով վճարելիս մեր շնորհիվ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են տարբեր նախաձեռնությունների։ Ընդհանուր գումարը, որը ընկերությունները հատկացրել են մեր երկրում կարևոր, անգամ կենսական գործունեություն իրականացնող հիմնադրամների, արդեն ավելի քան 90 մլն ՀՀ դրամ է կազմում», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին
| | |
3315 | 0
Facebook