Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնիան փակում է սահմանը շենգենյան վիզա ունեցող ռուսների համար

16:12, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
Էստոնիան փակում է սահմանը շենգենյան վիզա ունեցող ռուսների համար

Էստոնիան կփակի սահմանը շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ «Մեկ շաբաթից պատժամիջոցներ կկիրառվեն՝ Էստոնիայի Հանրապետության կողմից Ռուսաստանի քաղաքացիներին տրված շենգենյան վիզաների նկատմամբ: Պատժամիջոցը նշանակում է, որ վիզաները ուժի մեջ կմնան, սակայն վիզա ունեցողների նկատմամբ Էստոնիա մուտք գործելիս պատժամիջոցներ կկիրառվեն, այսինքն՝ նրանց մուտքը Էստոնիա կարգելվի»,- ասել է նա՝ ասուլիսի ժամանակ։

6323 | 0
Facebook