Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Coca-Cola-ն ՌԴ-ից հեռանալուց հետո կորցրել է 190 միլիոն եվրո

15:42, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
Coca-Cola-ն ՌԴ-ից հեռանալուց հետո կորցրել է 190 միլիոն եվրո

Coca-Cola HBC AG ընկերությունը հայտնել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում կորցրել է 190 միլիոն եվրո՝ ռուսական շուկայից աստիճանաբար դուրս գալու որոշումից հետո։ Միաժամանակ, սպասվում է, որ ընկերության վնասները դրանով չեն սահմանափակվի։ Լրացուցիչ վնասը, որը ընկերությունը կկրի ռուսական շուկայում աշխատելուց հրաժարվելու պատճառով, 2022 թվականի երկրորդ կիսամյակում կարող է գերազանցել 82 միլիոն եվրոն։

Հիշեցնենք՝ մարտի սկզբին Coca-Cola-ն դադարեցրեց գործունեությունը Ռուսաստանում:

6575 | 0
Facebook