Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատասխան խաղում ևս «Փյունիկ»-ը պարտվեց «Ցրվենա Զվեզդա»-ին

23:00, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ.
Պատասխան խաղում ևս «Փյունիկ»-ը պարտվեց «Ցրվենա Զվեզդա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և պարտություն կրեց 0:2 հաշվով։

Աչքի ընկան գաբոնցի կիսապաշտպան Գելոր Կանգան և սերբ հարձակվող Միլան Պավկովը։

Առաջին խաղում «Փյունիկը» Բելգրադում պարտվել էր 0:5 հաշվով։

«Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում և կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Վիկտորիա Պլզենի» (Չեխիա) արգելքը չհաղթահարած «Շերիֆ Տիրասպոլի» (Մոլդովա) հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին և 25-ին։

3052 | 0
Facebook