Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Purina-ն դադարեցնում է Friskies-ի արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում

19:54, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ.
Purina-ն դադարեցնում է Friskies-ի արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում

Կենդանիների համար նախատեսված սննդամթերք արտադրող Purina-ն (Nestle կոնցեռնի մի մասը) դադարեցրել է Friskies կերի, ինչպես նաև Cat Chow-ի և Dog Chow-ի արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում՝ հումքի գնման և մատակարարման դժվարությունների պատճառով:
     «Friskies, Cat Chow, Dog Chow ապրանքանիշով սննդամթերքի մատակարարումն այս պահին իսկապես չի իրականացվում՝ հումքի մթերման և մատակարարման դժվարությունների պատճառով: Մեզ չեն հայտնել, թե երբ են դրանք վերականգնվելու։ Այս կերերի արտադրությունը նույնպես դադարեցվել է»,- ասել է գործակալության աղբյուրը։
     Հստակեցվում է, որ միաժամանակ Purina One-ը և Purina Proplan-ը դեռ արտադրվում և հասանելի են երկրում։

2990 | 0
Facebook