Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

11:06, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ.
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեվ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ. սեպտեմբերի 7-ին։ Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

3350 | 0
Facebook