Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ո՞ր երկրի բանկերում են գտնվում 1993-2018թթ. իր կուտակած փողերը». Ոսկան Սարգսյան

16:48, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
«Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ո՞ր երկրի բանկերում են գտնվում 1993-2018թթ. իր կուտակած փողերը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Հայաստան պետությունը մեռավ 2008-ի գարնանը (գուցե դրանից էլ առաջ), երբ Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու համար Մոսկվայում խոնարհաբար շնորհակալություն հայտնեց Պուտինին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ «պայքարող» Սերժ Սարգսյանին հարցրեք, թե որո՞նք էին այն հզոր ուժերը, որոնց, իր խոստովանությամբ, ինքը պարտվեց 2018-ի գարնանը, ո՞ւմ հրահանգով ինքն Անգլիայից հրավիրեց և նախագահ կարգեց նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, օտար երկրի լրտեսի համբավ ունեցող Արմեն Սարգսյանին։ Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ո՞ր երկրի բանկերում են գտնվում 25 տարում՝1993-2018 թվականներին իր կուտակած փողերը, ինչո՞ւ հարազատ Արցախում այդ փողերով մի անասնագոմ անգամ չսարքեց։ Հայաստանի դեմ մեծ դավադրություն է, Հայաստանի իշխանություն և ընդդիմություն համարվողներն ակտիվորեն խաղի մեջ են։ Թավշյա հեղափոխություն կոչվածը գունեղ փաթեթավորված դավադրություն էր, թատերական խաղ, որի մեջ ժողովրդին որպես մեծ, շարժական դեկոր օգտագործեցին։ 4 տարի այս մասին գրում եմ, սակայն չհասկացողներն ի՞նչ անեն, նրանց համար օտար կենտրոնում նոր «փրկիչ են» նախապատրաստում։ Հոգով ստրուկներին նոր տերեր են հարկավոր»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5392 | 0
Facebook