Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բևեռը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ է հանձնում Աղավնոյի բնակիչների նամակ-դիմումը

15:12, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
Բևեռը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ է հանձնում Աղավնոյի բնակիչների նամակ-դիմումը

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել է նամակ-դիմում՝ հասցեագրված ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: «Աղավնոյի բնակիչներն ակնկալում են այդ երկրների միջամտությունն ու միջնորդությունը՝ առաջիկա վերահաս և անխուսափելի թվացող աղետը կանխելու նպատակով»,- հայտնում է Բևեռը:
     Բևեռը Աղավնոյի բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմումը հանձնում է ԱՄՆ դեսպանատուն, իսկ ժամը 16:00-ին՝ Ֆրանսիայի դեսպանատուն:

Բևեռը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ է հանձնում Աղավնոյի բնակիչների նամակ-դիմումը
2919 | 0
Facebook