Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համատարած քարոզվում է մի գաղափար, թե Արցախն արդեն հանձնված է». Նաիրի Հոխիկյան

15:24, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
«Համատարած քարոզվում է մի գաղափար, թե Արցախն արդեն հանձնված է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարող հանդուրժել այն մարդկանց կեցվածքը, որոնք արդեն պարտվել են, բավական չէ, այլոց էլ են պարտվողական տրամադրություն ներարկում։ Համատարած քարոզվում է մի գաղափար, թե Արցախն արդեն հանձնված է, և եթե Բերձորը հանձնվի, հաջորդ քայլը լինելու է ամբողջական Արցախի հայաթափումը։ Սա չափազանց վտանգավոր և կասեի նաև դավաճանական արարք է։

Իրենց ազգային համարող գործիչները հիմա պետք է նախ կանգնեն Բերձորի ու Աղավնոյի բնակիչների կողքին, օգնեն նրանց ինչպես դիմադրության, այնպես էլ կենցաղային կազմակերպչական հարցերում։

Միաժամանակ, եթե նույնիսկ Բերձորն ու Աղավնոն հանձնվեն, չի կարելի կործանման գույժը ներարկել մարդկանց։ Արցախը ապրում է և կշարունակի ապրել։ Մի՛ քանդեք երկրի հիմքերը, ձեր անգործությունը մի՛ արդարացրեք մարդկանց ահաբեկելով։

Գոնե հասկացեք, որ ձեր ամեն մի նման վհատեցնող հրապարակումներն ու հայտարարությունները մի քանի ընտանիքի ստիպում են լքել Արցախը։ Այդպիսի արարքով դուք Նիկոլ Փաշինյանից ավելի լավը չեք դառնում։

Մենք կպայքարենք Բերձորի ու Աղավնոյի համար։ Եթե չհաջողենք, կշարունակենք պայքարն Արցախի մյուս տարածքների համար այնքան, մինչև հաջողության հասնենք, կկապվենք մյուս ճանապարհներով ու կհասնենք հաջողության։ Անպայման կհասնենք հաջողության, չկասկածե՛ք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
4388 | 1
Facebook