Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ

12:30, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ​օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։

Այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի և 74-ամյա Վարդան Ե-ի միջև, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել։ Ոստիկանները տաք հետքերով Հաղթանակ թաղամասում հայտնաբերել են Արման Ե-ի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։

| | |
1799 | 0
Facebook