Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թայվանի օգնությամբ Չինաստանը վերահսկելու պատրանքից». Չինաստանի ՊՆ

12:00, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
«ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թայվանի օգնությամբ Չինաստանը վերահսկելու պատրանքից». Չինաստանի ՊՆ

ՉԺՀ-ը կոչ է անում ԱՄՆ-ին՝ հարգել Պեկինի շահերն ու հրաժարվել Թայվանի օգնությամբ Չինաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատրանքից, այս մասին հայտնել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Ու Ցյանը, փոխանցում է РИА Новости-ն: Նա հորդորել է ԱՄՆ-ին՝ «սխալ ճանապարհով ավելի ու ավելի հեռու չգնալ»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան։ Նա դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է կղզի վերջին 25 տարվա ընթացքում:

6215 | 0
Facebook