Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»

09:18, շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ.
ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում։ Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`

դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ:

Միևնույն ժամանակ նախագծերի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ:

Մանրամասները՝ թերթի համարում:

2377 | 0
Facebook