Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Աղավնո հասնելուն պես «ավետիս» ստացանք». Սոֆյա Հովսեփյան

20:06, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
«Աղավնո հասնելուն պես «ավետիս» ստացանք». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Աղավնո հասնելուն պես «ավետիս» ստացանք...

Գիշերը մտել են գյուղ և գողացել հոսանքի գեներատորներ, լույսեր, մալուխներ և այլն, ինչպես նաև կտրել են ծառեր։

Հիմա ասելու եք՝ «հա ի՞նչ կա որ, մնաց թուրքն է տանելու»։

Չէ, էդ մարդկանց ձեռք մեկնող չկա, զորակցող չկա, բայց այ գողացողներ արդեն կան։ Ի դեպ, ասացին, որ գիտեն՝ անգամ ովքեր են և ո՞ւմ կազմակերպածն է։

Իհարկե, ինձ էլ տեղեկացրեցին, թե ովքեր են եղել, բայց այս պահին ձեռնպահ կմնամ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, սակայն եթե այսօր կրկնվեց, ապա անուն առ անուն»:

| | |
4098 | 0
Facebook