Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը որոշել է արտաքսել բուլղարացի դիվանագետներին

15:24, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
Ռուսաստանը որոշել է արտաքսել բուլղարացի դիվանագետներին

Ռուսաստանը որոշել է Բուլղարիայի դեսպանատնից արտաքսել 14 դիվանագետի, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ «Սա պատասխանն է բուլղարական կողմին՝ մեր արտաքին առաքելությունների 70 աշխատակիցներին «անցանկալի անձ» հայտարարելու հետ կապված»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ-ը։ «Կարծում ենք, որ նման գործողությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր երկրների միջև ավանդական կապերին, այլ նաև վկայում են հավաքական Արևմուտքի հետագա կազմալուծման մասին, որը պատրաստ է զոհաբերել գործընկերների շահերը՝ միայն թե վնասի Ռուսաստանին»,- հավելում է գերատեսչությունը:

5399 | 0
Facebook