Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Յանուկովիչի ու նրա որդու դեմ

12:30, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Յանուկովիչի ու նրա որդու դեմ

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա որդու՝ գործարար Ալեքսանդր Յանուկովիչի դեմ, հայտնում է BBC-ն:

Նախկին նախագահը և նրա որդին ցուցակում են՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության, պետության կայունության և անվտանգության խաթարման գործում ունեցած դերի համար։

Յանուկովիչը և նրա կառավարության մի շարք անդամներ առաջին անգամ հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում 2014 թվականին՝ հեղափոխությունից հետո Ուկրաինայում հարուցված քրգործի հիման վրա։

5610 | 0
Facebook