Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը զանգահարել է Ալիևին

10:12, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
Մակրոնը զանգահարել է Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է Report-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը:

8386 | 0
Facebook