Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լուսինե Գրիգորյանն ամփոփել է բուհերի ընդունելության արդյունքները

12:06, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ.
Լուսինե Գրիգորյանն ամփոփել է բուհերի ընդունելության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ամփոփել է բուհերի ընդունելության արդյունքները, խոսել հեռակա ընդունելության կարգի փոփոխության մասին:

Նա նշել է, որ բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

Ըստ բանախոսի՝ թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:

Լ. Գրիգորյանի գնահատմամբ՝ թափուր տեղերի թիվը պայմանավորված է նաև այս տարվա միասնական քննությունների 2 քննության պահանջով:

Լուսինե Գրիգորյանի ասուլիսը
2561 | 0
Facebook