Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեկինում ԱՄՆ դեսպանը կանչվել է Չինաստանի ԱԳՆ

11:48, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ.
Պեկինում ԱՄՆ դեսպանը կանչվել է Չինաստանի ԱԳՆ

Չինաստանում Միացյալ Նահանգների դեսպան Նիկոլաս Բերնսը կանչվել է ԱԳՆ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի հետ կապված։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Հիշեցնենք՝ Փելոսին Թայվան է ժամանել նախօրեին: Խոսելով իր այցի նպատակի մասին՝ պաշտոնյան նշել է, որ ժամանել է՝ վերահաստատելու Վաշինգթոնի հանձնառությունը՝ աջակցել Թայվանի՝ դինամիկ զարգացող ժողովրդավարությանը:

Չինաստանը կոշտ պատասխան է խոստացել:

5895 | 0
Facebook