Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ

13:36, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ.
Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ

Չինական ավիակիրները լքել են Ցինդաո և Սանյա նավահանգիստները և ծով են դուրս եկել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին ընդառաջ, հայտնում է China Times-ը։

Պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուց, թե՞ մասնակցելու են զորավարժություններին: Սակայն նրանց առաջխաղացումը վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման սրման մասին, գրում է թերթը։

Հիշեցնենք՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին:

Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ «կրակի հետ չխաղալ»։

«ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- արձագանքել էր Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ:

7370 | 0
Facebook