Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին

12:00, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ.
Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման Զավահիրիի սպանության մասին, որը տեղի է ունեցել Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում։
     «Արդարությունը հաստատվել է. ահաբեկիչների առաջնորդն այլևս չկա»,- ասել է Բայդենը՝ հեռուստաուղերձում:
     Նրա խոսքով՝ Զավահիրիի գտնվելու վայրի մասին ԱՄՆ հետախուզական ծառայություններին հայտնի էր դարձել տարեսկզբին:

Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո Զավահիրին ղեկավարել է «Ալ-Քաիդան»: Նա համարվում էր 2001թ. ահաբեկչության կազմակերպիչը:

Հիշեցնենք՝ 2001թ. սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազար մարդ:

6390 | 0
Facebook