Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ 2022» մրցույթին

13:42, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ.
Ուկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ 2022» մրցույթին

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է eurovoix-ը:

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրոտեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրոտեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:

2763 | 0
Facebook