Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, նոր են փորել»․ Միսկարյան

21:24, շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ.
«Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, նոր են փորել»․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, սրանք նոր են փորել։ Չորս հատ 10-15 մետր խորությամբ փոսեր են։

Մեկի համար սա շինարարական աշխատանք չի, որովհետև իրենց հավի ուղեղով, շինարարական աշխատանքը բետոնային աշխատանքներն են, մյուսի համար սա պատմական հուշարձանի բռնաբարություն է։

Պարզ է, չէ՞, որ մարդիկ վստահ են, որ մարսելու են էս ամբողջը, չեն պատժվելու, ավելին` խրախուսվելու են։ Իրենք վստահ եմ դրանում, բայց ես վստահ եմ ուրիշ բանում` էս գործով բոլոր մեղավորները բանտ են նստելու, ու ինչքան շատ քանդեք, էդքան խորն եք նստելու»։

4355 | 0
Facebook