Խնդրում ենք սպասել...

Համացանց

Խոսրովի անտառում ֆոտոթակարդում է հայտնվել Կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկը

11:18, ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ.
Խոսրովի անտառում ֆոտոթակարդում է հայտնվել Կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
     Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
     Ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
     Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
     Լայնատերև անտառներում և նոսրանտառներում
     Լեռնային տափաստաններում
     Մերձալպյան մարգագետիններում
     Ալպյան մարգագետիններում»:

4904 | 0
Facebook