Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի ղեկավարը վերջնագիր է ներկայացրել Բայդենին

23:48, հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ.
Չինաստանի ղեկավարը վերջնագիր է ներկայացրել Բայդենին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է անջատողականությանը և «Թայվանի անկախությանը», ինչպես նաև՝ արտաքին ուժերի միջամտությանը։

Նա հավելել է, որ չին ժողովրդի կամքը, որի բնակչությունը գերազանցում է 1,4 միլիարդը, «անդրդվելի է» ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։

«Դուք չեք կարող դեմ գնալ ժողովրդի կամքին, նա, ով խաղում է կրակի հետ, անպայման ինքն իրեն կայրի»,- ասել է Սի Ցզինպինը:

Միաժամանակ, ամերիկացի նախագահը վստահեցրել է Չինաստանի առաջնորդին, որ Վաշինգթոնը չի աջակցում թայվանցի անջատականներին, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։

«Պատրաստ եմ կրկնել. Միացյալ Նահանգները հետևում է «միասնական Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումը չի կարող փոխվել, մենք չենք աջակցում Թայվանում անջատողական տարրերին»,- ասել է Բայդենը։

9807 | 0
Facebook